Մաքսիմիլիան Ռոբեսպիերի ժամանակաշրջանի կոնյակը վաճառվում է 145 հազար դոլարով
Աշխարհ
Courvoisier կոնյակը, որը կարելի է ձեռք բերել լոնդոնյան Harrods խանութում, արժե 145 հազար դոլար և ոչ իզուր: Կոնյակը շշալցվել է 1789թ.: Այդպիսով՝ 233-ամյա կոնյակը լիիրավ կերպով հավակնում է համարվել Courvoisier ընկերության ամենահին կոնյակը:
Նախքան վաճառքի հանվելն այս կոնյակը գտնվում էր հոլանդացի կոլեկցիոներ Բեյ վան դեր Բանտի նկուղում:
Նշենք, որ այս կոնյակը չի կարելի անվանել աշխարհի ամենահին խմիչքը, քանի որ գոյություն ունեն ավելի հին խմիչքներ: Ինչպես նախկինում անդրադարձել էր Rbc.ru-ն, մի քանի տարի առաջ լոնդոնյան Lanesborough Hotel հյուրանոցը ձեռք էր բերել 1770թ. շշալցված կոնյակ: Այդ 242-ամյա խմիչքի մեկ չափաբաժինն արժեր 6 հազար դոլար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)