Նիգերիայում 15 մարդ է զոհվել կրոնական բախումների ժամանակ
Աշխարհ
Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ առնվազն 15 մարդ է զոհվել, այդ թվում՝ տեղի ոստիկանապետը, անվտանգության ուժերի և ծայրահեղ կրոնական խմբավորումների բախումների ժամանակ Նիգերիայի հյուսիս-արևելքում: Գնդակահարությունները տեղի են ունեցել Պոտիսկում քաղաքում, որը դարձավ Բոկո Հարամ կրոնական բախումների ասպարեզ: Այս մասին նշում է Express անգլիական պարբերականը:
Բանակի խոսնակ լեյտենանտ Էլի Լազարիուսը նշել է, որ հարձակումները սկսվել են շաբաթ երեկոյան և շարունակվել ժամերով, երբ կասկածյալ կրոնական խմբի անդամները հարձակվել են բանակի կայանի և բանկի վրա:
Բոքո հարամը, որը թարգմանաբար նշանակում է «արևմտյան կրթությունը սրբապիղծ է», և կառավարության միջև բախումների ժամանակ այս տարի արդեն զոհվել է 770 մարդ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)