Հղի կնոջը չեն հեռացրել աշխատանքից. Armenian Datacom Company CJSC-ին հերքում է
Հասարակություն
Այսօր Lurer.com-ը հրապարակել էր մի տեղեկատվություն, ըստ որի՝ Armenian Datacom Company CJSC-ի աշխատակից Գոհար Ղարիբյանին, ով այժմ հղի է, ազատել են աշխատանքից: Տեղեկատվության հեղինակ Անահիտ Բախշյանը ՀՀ պատկան մարմինների ուշադրությունն էր հրավիրել այս երևույթի և օրենքը շրջանցելու փաստի վրա:
Ի պատասխան այս տեղեկատվությանը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունից Lurer.com-ին տեղեկացրեցին, որ Գոհար Ղարիբյանն ընկերության նախաձեռնությամբ չի ազատվել աշխատանքից:
Հաշվի առնելով ընկերությունում տեղի ունեցած աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությունները՝ Գոհար Ղարիբյանին առաջարկվել են աշխատանքի նոր պայմաններ: Սակայն վերջինս չի համաձայնել աշխատանքի նոր պայմանների հետ, ինչը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ նախատեսում է աշխատանքային պայմանագրի լուծարում:
Բոլոր դեպքերում, եթե անձը գտնում է, որ խախտվել են իր իրավունքները, ազատ է դիմել դատարան՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը