Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հասարակություն
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Որոշ շրջաններում՝ Աշոցքում, Ապարանում, Թալինում, Բաղրամյանում, Սիսիանում, Վանաձորում, Սևանում, Գյումրիում, Սպիտակում, Կոտայքում, Ալավերդիում, Վայքում, Սելիմի լեռնանցքում տեղում է ձյուն: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը