Աշխարհի «ամենափնտրվող» երգիչները՝ ըստ Google-ի
Աշխարհ
Ինտերնետից օգտվողները ամենից հաճախ հետաքրքրվել են Լանա Դել Ռեյով և Ռիհաննայով:
Google-ի որոնողական համակարգը հայտարարել է 2012 թվականի ամենաորոնված երգչուհիների ցուցակը: Առաջին տեղում հայտնվել է Լանա Դել Ռեյը՝ 772 միլիոն հարցումով: Սա անհավանական արդյունք է, եթե հաշվի առնենք, որ նրա «Born To Die» ալբոմը գովազդային գործակալության կողմից չի գովազդվել:
Երկրորդ տեղում է Ռիհաննան՝ 508 միլիոն հարցումով, իսկ երրորդում՝ երգչուհի Շերը, գրում է segodnya.ua-ն: Հնգյակը եզրափակում են Լեդի Գագան և Բրիթնի Սփիրսը: Ցուցակում ընդգրկվել են նաև Մադոննան, Ադելը, Թեյլոր Սուիֆթը, Ջենիֆեր Լոպեսը և Քեթթի Փերին:
Ի դեպ, Շերը, Բրիթնի Սփիրսը և Լեդի Գագան միակ երգչուհիներն են, ովքեր որոնվել են Google համակարգում, սակայն այս տարվա ընթացքում նոր ալբոմներ և սինգլներ չեն թողարկել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)