«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ Պուտին Արտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Սամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք» Ադրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումը Սպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակություն Աշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Ռուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ Կարապետյան Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելու Ի՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ Ուկրաինային Դատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան 

Հունվարի 6-ի աստղագուշակ

Աստղագուշակ

Խոյ: Օրվա առաջին կեսին կթվա, որ անհաջողությունների շղթան հետապնդում է ձեզ ամենուր: Աջակցության ակնկալիք չեք ունենա անգամ այն մարդկանցից, ովքեր բազմիցս խոստացել են բարդ իրավիճակներում սատարել ձեզ: Այդ ամենը, սակայն, ժամանակավոր է:

Կեսօրին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Գործնական եք տրամադրված: Այսօր ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները շահեկան կլինեն, հաջող գնումներ կկատարեք: Հնարավոր է շատ հետաքրքիր սիրային հարաբերության սկիզբ դրվի, որը ձեզ վառ զգացողություններ կպարգևի:

Ցուլ: Աստղերն այսօր ձեր կողմից են: Հաջող օր է հատկապես նրանց համար, ովքեր կարճ ժամանակում խոշոր գումարներ վաստակելու նպատակ են հետապնդում: Ակտիվ կոմերցիոն գործունեությունը մեծ եկամուտ կբերի: Համախոհները հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կանանց հետ շփվելու համար: Կարող եք գործնական բանակցություններ վարել գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչների հետ, որոնց ղեկավարության ներքո ապագայում պատրաստվում եք աշխատել: Սիրահարված Ցուլերին օրը չի հիասթափեցնի, իսկ միայնակներին, գուցե, տխուր թվա:

Երկվորյակ: Այսօր դրական փոփոխություններ են սպասվում մասնագիտական, նաև ֆինանսական ոլորտներում: Ճիշտ ժամանակն է դրսևորելու ձեր գործնական հմտությունները: Այսօր ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա: Շատերը կխրախուսեն ձեզ, առաջիկայում պաշտոնի բարձրացման հնարավորություն կստանաք:

Անձնական կյանքում հարաբերությունները ներդաշնակ են: Այսօր առավել նախաձեռնող եղեք, սիրելիի ամենահամարձակ մտահաղացումներն անգամ հավանության արժանացրեք: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել, քննարկել ամուսնությանը վերաբերող հարցեր:

Խեցգետին: Օրվա առաջին կեսը կարող է ճակատագրական լինել անձնական հարաբերությունների համար: Մտածված գործելու դեպքում՝ կկարողանաք դրական փոփոխությունների հասնել: Այսօր շատ կարևոր է պահպանել ինքնատիրապետումը, զսպել հույզերը և սադրանքների չենթարկվել: Փոխարենը հաջողակ կլինեք փողային հարցերում: Առանց մեծ ջանք գործադրելու կկարողանաք եկամուտ ստանալ:

Երեկոյան ստեղծագործական ներուժը, ինքնադրսևորման ցանկությունը նոր թափ կստանան: Չեք վախենա ամեն տեսակ փորձարկումներից, և արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքները:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզ համար շատ կարևոր գործերում մեծ հաջողությունների կհասնեք: Հնարավոր է՝ կարևոր ինֆորմացիա ստանաք, որը շուտով պետք կգա: Այսօր կարևոր է շատ աշխատել և հեշտ տրվող հաղթանակների ակնկալիք չունենալ: Շուտով հարկ կլինի ցուցաբերել մասնագիտական կարողությունները, որոնք առաջընթաց կապահովեն:

Հնարավոր են շահեկան գործարքներ, հաջող գնումներ: Անձնական կյանքում նշանակալի փոփոխություններ չեն սպասվում, սակայն այդ ամենը դժվար թե անհանգստացնի ձեզ:

Կույս: Այսօր այնքան էլ ուշադիր չեք, ինչը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների: Հաշվարկներում վրիպումներ թույլ կտաք: Աշխատեք հետևել ներքին ձայնի հուշումներին: Այդ դեպքում շատ արագ կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Կարող եք զբաղվել ստեղծագործական,, ոչ ստանդարտ մոտեցումներ պահանջող գործերով:

Կանանց հետ հեշտությամբ կշփվեք, մինչդեռ տղամարդկանց հետ լեզու գտնել չի հաջողվի, հատկապես, եթե խոսքը գումարի կամ արժեքավոր գույքի մասին է: Օրվա առաջին կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, իսկ երկրորդ կեսը՝ ցանկալի է անցկացնել տանը:

Կշեռք: Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կծագեն, անախորժությունները կարող են տրամադրություն փչացնել: Բանավեճերում ստիպված եք սեփական տեսակետը պնդել, և եթե անգամ հաջողվի ապացուցել ձեր իրավացիությունը, այն ձեզ միայն հոգեկան բավարարվածություն կբերի:

Կենտրոնացեք այն բոլոր գործերի վրա, որոնք դեռ անցած շաբաթ եք սկսել: Այսօր կարող եք դրանք ավարտին հասցնել կամ էլ որոշակի առաջընթացի հասնել: Ձեռք կբերեք նոր աջակիցներ:

Կարիճ: Լարված օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Մտերիմների խորհուրդները, սթափվելու կոչերը կանտեսեք և մի շարք սխալներ թույլ կտաք, չմտածված քայլեր կանեք: Հնարավոր են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ:

Հարազատների կողմից աջակցություն դժվար թե ստանաք, փոխարենը՝ ճիշտ խորհուրդներ, առաջարկություններ կլսեք: Սիրային ժամադրության պատրաստվող Կարիճներին խորհուրդ է տրվում շատ զգույշ լինել, ամենափոքր մանրուքն անգամ կարող է ամեն բան փչացնել:

Աղեղնավոր: Այսօր անիմաստ խոսակցությունները, ձեզ համար ոչ համակրելի մարդկանց հետ հանդիպումները շատ ժամանակ կխլեն: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Ձեզ դժվար թե հաջողվի կենտրոնանալ, հնարավոր է՝ թույլ տաք որոշ վրիպումներ: Հետտևանքները, սակայն, զգալի չեն լինի:

Այսօր նշանի մի շարք ներկայացուցիչներ տարաձայնություններ կունենան մտերիմների հետ: Վիճաբանություններ կծագեն անգամ ամենասիրելի մարդկանց հետ: Նրանցից կպահանջվի սթափվել և փորձել վերականգնել լավ տրամադրությունը:

Այծեղջյուր: Հանգիստ, հաճելի օր է սպասվում: Այն դժվար թե առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ: Փորձեք օգտվել հնարավորությունից և ավարտին հասցնել սկսած գործերը: Կարող եք նաև նոր նախագծեր մշակել, սակայն, դրանք միայնակ իրագործելը ցանկալի չէ :

Ցանկացած փոփոխություն այսօր օգտակար կլինի: Կարճ ուղևորությունները, անսովոր վայրեր այցելելը կօգնեն առույգանալ, նաև կարող են ոգեչնչման աղբյուր հանդիսանալ: Սիրային հանդիպումների համար օրն այնքան էլ խոստումնալից չէ: Նշանի շատ ներկայացուցիչներ կդժվարանան լեզու գտնել իրենց սիրելիների հետ:

Ջրհոս: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, հաղթանակ կտանեք մրցակիցների նկատմամբ: Մի կողմ թողեք կասկածները և վճռականություն դրսևորեք: Սկզբում համախոհները քիչ կլինեն, սակայն հետագայում կողմնակիցների պակաս չեք ունենա, և ճիշտ պահին աջակցություն կստանաք:

Հրաշալի օր է սիրահարված Ջրհոսների համար: Ամեն կերպ կփորձեք ուրախացնել սիրելիին , միասին լավ ժամանակ կանցկացնեք: Իսկ առաջին ժամադրության համար այնքան էլ հարմար ժամանակ չեք ընտրել, այսօր դժվար թե կարողանաք ճիշտ գնահատել նոր ծանոթներին:

Ձկներ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք:

Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Շատ Ձկներ կփորձեն հաշտեցնել միմյանց հետ գժտված ազգականներին: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Նոր լոկոմոտիվները փոխարինում են նախկին առաջնորդներին»․ ՊուտինԱրտաշատում գտնվող անշարժ գույքը կօտարվի էլեկտրոնային աճուրդով Ռուսական Տ-80ԲՎՄ տանկերը ստացել են անօդաչուներից պաշտպանության նոր համալիրՊուտին. Ռուսաստանի դեմ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվելՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին Տուսկը հայտարարել է Լեհաստանի ցանկության մասին՝ ստեղծել սեփական Starlink-ի անալոգըՍամվել Կարապետյան․ «Երբ ուզենք, մարդկանց փողոց կհանենք»Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել վերադարձնել Բելառուսին հասանելիք միլիոնավոր դոլարներըԱդրբեջանը ավարտել է Հայաստանի սահմանին հասնող՝ Նախիջևանի ուղղությամբ էլեկտրահաղորդման գծի նախագծումըՊուտինը և Մոդին բանակցություններ են վարել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներումՏեխասի դատարանը մեղադրել է TikTok-ին երեխաների անվտանգության գործառույթի վերաբերյալ օգտատերերին մոլորեցնելու մեջՍպերցյանի հաջող մեկնարկը «Ալ Ահլիում»․ Կրասնոդարի մարզիչը կանխատեսում է փայլուն շարունակությունԱՄՆ կոնգրեսականը պատմել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի հետ իր ընկերության մասինԱշխարհը՝ լարված․ Հորմուզից ու Սարատովից մինչև Դուբլին ու Նյու Յորք՝ օրվա 10 գլխավոր կադրերը (տեսանյութ) Կիմ Չեն Ընի որոշումից հետո Հյուսիսային Կորեայում «զվարճանքի բում» է սկսվելՌուսական սարքը չինական «Չանյե-7» կայանի վրա կուսումնասիրի լուսնային վտանգավոր փոշու շարժըՌուսական բազան որ Հայաստանից հեռանա, կմնանք անտեր/ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը․ ԿարապետյանՓաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել ապօրինի գույք ու հանձնել պետությանը, մենք չենք թողնելուԱՄՆ կոնգրեսականը ՌԴ դեսպանին անվանել է իր լավ ընկերը«Ռեալի» երկրպագուները հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել Չեմպիոնների լիգայի խաղից առաջԲուդանովը Բալթյան երկրներին անսովոր առաջարկ է արելՀայտնի են դարձել Գազայում Կադիրովի որդու հումանիտար գործունեության մանրամասներըԻ՞նչ է տեղի ունեցել թիվ 40 երթուղու ավտոբուսի հետ․ Պարզաբանում է «Երևան ավտոբուսը» Վուչիչը հայտարարել է Սերբիայի նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասինՄերցի դեմ դատական հայց է ներկայացվել «էթնիկ զտումների» մասին խոսքերի պատճառովՆԱՏՕ-ի երկիրը մեծացրել է ռուսական գազի ներմուծումըՈւկրաինայում հզոր քաղաքական ուժ է ձևավորվելՖուտբոլիստը պատմել է՝ ինչպես է դոպինգը պատահաբար հայտնվել իր օրգանիզմում#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը Բալահովիտում ասֆալտի տակ մարդու գանգ է հայտնաբերվել․ «Պանդորայի արկղը» բացվել է.Պեսկովը՝ ՈւկրաինայինԴատախազը միջնորդել է կաշառքի առարկա հանդիսացող մի քանի հազար ԱՄՆ դոլարը ոչնչացնել. փաստաբան ՀՀ դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը համագործակցության պայմանավորվածություն են ստորագրելReuters. Իրանը և Պակիստանը քննարկել են Մերձավոր Արևելքի բանակցություններին վերադառնալու հարցըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը ՌԴ դեսպանի հետ քննարկում են ունեցելԹիվ 40 երթուղու ավտոբուսի շարժիչի խափանման հետևանքով հրդեհաշիջման համակարգն է գործարկվել․ «Երևանի ավտոբուս»Վենսը անձամբ է հրամանատարների հետ քննարկել Իրանի հետ հակամարտությունըՀորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կտրուկ նվազել էՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձ «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի ու հացաբուլկեղենի արտադրամասը կվերսկսի աշխատանքըԶելենսկին նշել է Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման ժամկետըՌուսաստանը և Միացյալ Նահանգները շարունակում են պահպանել դիվանագիտական ​​կապերը․ կոնգրեսական ԼունաՆարեկ Կարապետյան․ «Տիգրանաշենը հանձնելով՝ Փաշինյանը Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը»Կոնգրեսական․ Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել մինչև Թրամփի նախագահական ժամկետի ավարտը Ողջաբերդում հայտնաբերվել են կանեփի թփեր, հրազեն և փամփուշտներ. 65-ամյա տղամարդը ձերբակալվել էԼուկաշենկոն հայտարարել է Բելառուսում մոբիլիզացիային պատրաստվելու մասինԿրեմլից սկանդալային ուղերձ․ կդառնաք ռուսական միջուկային զենքի թիրախ․ Պեսկով Թրամփը կատակել է, որ հոգնել է քաղաքականությունիցՄահացել է Իտալիայի նախկին արտգործնախարար Էմմա ԲոնինոնՎայքի տարածքում 76-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհից և կողաշրջված հայտնվել ձորումԱՄՆ զինվորականների գնահատականները Իրանի հետ պատերազմի վերաբերյալ տարբերվել են Սպիտակ տան հայտարարություններից
Ամենադիտված