Շպռօտը՝ սևամորթից երեխա սպասելու, վերադարձի և իր «կողակցի» մասին
Հասարակություն
Միացյալ Նահանգներում վերջին տարիներին բնակություն հաստատած երգչուհի Շպռօտը հարցազրույցում հերքել է սեւամորթ տղամարդուց երեխայի սպասելու լուրը, որը տարածել էին հայաստանյան լրատվամիջոցները: Նա BRAVO.am-ին պատմել է իր ամերիկյան առօրյայի մասին՝ խոսելով աշխատանքի, անձնական կյանքի եւ այլ թեմաների շուրջ: Շպռօտը կարոտում է…
-Մեկ ամիս է՝ աշխատում եմ «Bouvardia» ռեստորանում: Մինչ այդ երգել եմ «Նոյյան տապան» ռեստորանում եւ նման վայրում աշխատելու արդեն բավարար փորձ ունեի:
Սկզբում դժվարությամբ էի հարմարվում, քանի որ փոքր բեմ էր, մարդիկ տարբեր բաներ էին ակնկալում, իսկ իմ երգացանկը այնքան էլ մեծ չէր: Բայց հարմարվեցի ու գոհ եմ:
Այս նոր աշխատանքիս հարցում աջակցել է ամերիկաբնակ երգիչ Նորոն:
Իմ երգերից կատարում եմ «Խորոզս տարան»-ը, «Շունչս շնչիդ»-ը, «Եղիր ազատ»-ը, բայց՝ ոչ հաճախ: Հիմնականում ռուսական ու արտասահմանյան գործեր եմ երգում. դրանց պահանջարկն ավելի մեծ է:
Կողմնակի աշխատանքով չեմ զբաղվում, որովհետեւ թե′ աշխատավարձն է բավականացնում, թե′ ազատ ժամանակ չի մնում:
Շատ բան է փոխվել իմ մեջ այս տարիների ընթացքում. Հայաստանում ինձ շատերը գիտեին, ուժեղ էի զգում, այստեղ մի քիչ թուլացած եմ:
Շատ եմ կարոտում մայրիկիս՝ Շուշանիկին, քրոջս՝ Քրիստինեին, նրա բալիկներին:
Երեւանս եմ կարոտում՝ իր մաքուր ու կեղտոտ բակերով, վերելակներով ու շքամուտքերով:
Այստեղ լավ եմ զգում, միայն կարոտն է տանջում: Կարոտում եմ մեր քաղաքի ջերմ մարդկանց: Ամերիկան, ճիշտ է, օրենքի երկիր է, ազատ ես, բայց այստեղ մարդիկ սառն են:
Ամերիկահայերի մեջ էլ կան սառը մարդիկ, չեմ ուզում ես էլ այդպիսին դառնալ:
Անձնական կյանքումս փոփոխություն չկա. հերքում եմ իմ մասին տարածված սուտ լուրերը:
Ապրում եմ կատվիս՝ Թոմի հետ:
Նոր տարին եւ Սուրբ ծնունդը դիմավորելու եմ Սակրամենտոյում: Աշխատանքիս բերումով այնտեղ պիտի երգեմ:
Այս տոնն ինձ համար տխուր է անցնում, քանի որ մենակ եմ: Մեկ-մեկ ցանկություն եմ ունենում տարբեր կերակրատեսակներ պատրաստել, բայց հետո չի ստացվում:
Ցանկություն ունեմ գալ Հայաստան, բայց չի ստացվում, անընդհատ հետաձգվում է:
Վերջնական չեմ վերադառնա. բնույթով այնպիսին չեմ, որ մի տեղ մնամ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը