«Բանակում»-ի Սևակը տեղափոխվել է հիվանդասենյակ
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գուրգեն Մելքումյանը՝ «Բանակում» հեռուստասերիալի Սևակը, դեկտեմբերի 7-ին վթարի էր ենթարկվել:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը esyes.am-ի հետ զրույցում հայտնել է, որ դերասանի առողջական վիճակը կայուն է, և նա տեղափոխվել է հիվանդասենյակ:
«Այժմ Գուրգենը ընդհանուր և կրծքային վիրաբուժության բաժանմունքում է: Նա ստացել էր կրծքավանդակի բութ տրավմա. մի քանի օր այս բաժանմունքում մնալուց հետո դուրս կգրվի»,- ասել է Շուշանը:
Տեղեկացնենք, որ ավտովթարի հետևանքով տուժած մյուս՝ «Կիա» մակնիշի ավտոմեքենայում եղած ուղևորները ևս կոտրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը