«Հրապարակ». Ծառուկյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ
Հայկական Մամուլ
Երեկ Գագիկ Ծառուկյանը թիմով, իր սանիկ՝ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ մասնակցել է թաղամասում կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքին: Տրամադրությունը եղել է բավականին բարձր: Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, նա այսօր հանդես կգա երկար սպասված հայտարարությամբ՝ չառաջադրվելու մասին: Թերթի զրուցակիցները չբացառեցին, որ «կանյաչնիում» որևէ հավաք չի լինի. «Ում պետք է, նա տեղյակ պահել է»:
Իսկ խոսակցությունները, որ իրենց մոտ ըմբոստություն է հասունանում, որ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից, որ ոմանք կարող են մանդատները վայր դնել, չեն համապատասխանում իրականությանը. «Անհնար է, որ որևէ մեկը համարձակվի նման ուլտիմատում ներկայացնել նրան. նա որոշներիս հետ խոսել-տեղեկացրել է իր որոշման մասին, մնացածը պատերի տակի զրույցներ են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին