«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդի աղքատության մասին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է շարունակել ծաղրել հայ ժողովրդին: Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բացահայտել է հայ ժողովրդի աղքատության պատճառը. «Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա»: Այսինքն՝ երկրում աղքատության աճի պատճառը ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության ձախողումներն են, ոչ թե Տ. Սարգսյանի կառավարության ապաշնորհությունն է, այլ ժողովրդի անգրագիտությունը:
Ի դեպ, նա ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովի ժամանակ ասել է. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է»:
Փաստորեն, երբ հերթը հասնում է պատասխանատվություն կրելուն, Տ. Սարգսյանը մեղքը գցում է ուրիշների վրա, իսկ կազմակերպություններից գումարներ մուրալու ժամանակ հիշում է, որ գիտելիքահեն հասարակություն ունենք:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին