«Ժողովուրդ». Իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել ԲՀԿ-ական պատգամավորներ
Հայկական Մամուլ
Այս օրերին ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակի հերթականությամբ «կանչվում» են Բաղրամյան 26 և զգուշացվում, որ իրենց բիզնեսների հետ կապված՝ կարող են խնդիրներ առաջանալ:
Երեկ թերթը տեղեկություններ ստացավ, որ արդեն իշխանական մեքենայի ճնշման տակ են հայտնվել հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներ Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Տիգրան Ստեփանյանը և Աժ նախկին պատգամավոր Հրանտ Մադաթյանը (Մոթելի Հրանտ): Բանն այնտեղ է հասել, որ Կարո Կարապետյանը որոշել է վաճառել իրեն պատկանող գինու գործարանը ու այժմ գնորդներ է փնտրում Ռուսաստանի Դաշնությունից: Իսկ մյուս պատգամավորները տույժ ու տուգանքներ են վճարում: Այնուամենայնիվ թերթը փորձեց լուրը ճշտել նշված պատգամավորներից, որոնք բոլորը հերթով հերքեցին, թե խնդիրներ ունեն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին