Վենեսուելայի նախագահ Չավեսին վիրահատել են Կուբայում
Աշխարհ
Կուբայի բժիշկները հայտնում են, որ վիրահատությունը, որին ենթարկվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, բարեհաջող է անցել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Վենեսուելայի փոխնախարար Նիկոլաս Մադուրոն պետական հեռուստաընկերությամբ:
Նրա խոսքերով՝ վիրահատությունը բարդ էր և տևել է 6 ժամ: AFP-ն հայտնում է, որ Չավեսն արդեն տեղափոխվել է իր պալատ և հետվիրահատական վերականգնումը կտևի մի քանի օր:
Միևնույն ժամանակ, Չավեսի համակիրները հավաքվել են, որպեսզի միասին աղոթեն նրա համար:
Չարորակ քաղցկեղը Չավեսի մոտ ախտորոշել էին 2011թ. հունիսին: Այդ ընթացքում սա արդեն 3 վիրահատությունն է: Նա նաև քիմիաթերապիայի կուրսեր էր ընդունել և հայտարարել, որ առողջացել է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)