Իրանը և Հյուսիսային Կորեան չեն համագործակցում ատոմային էներգիայի և հրթիռների ասպարեզում
ԱՐԽԻՎ
Ճապոնական Կյոդո լրատվական գործակալությունը, մեջ բերելով արևմտյան դիվանագիտական աղբյուրները, այս ամիս հրատարակել է, թե Իրանն իր պաշտպանական անձնակազմն ուղարկել է Հյուսիսային Կորեա սկսած հոկտեմբերից` հզորացնելով համագործակցությունն ատոմային էներգիայի և հրթիռների զարգացման ասպարեզում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
«Ատոմային հրթիռների բնագավառում Իրանի և Հյուսիսային Կորեայի համագործակցության մասին լուրերը լիովին անհիմն են»,- նշել է Ռամին Մեհմանփարասթը`ԻԻՀ ԱԳ նախարարի խոսնակը, շաբաթվա ասուլիսի ժամանակ:
Մեհմանփարասթը նշել է, որ Իրանն ու Հյուսիսային Կորեան համագործակցել են ռազմական տեսանկյունից 1978-88 թվականների Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, սակայն դրանից հետո համագործակցությունը սահմանափակվում է միայն քաղաքական և մշակութային ասպարեզներում:
Այս տարվա սկզբում Իրանը և Հյուսիսային Կորեան համաձայնագրեր են ստորագրել գիտության և տեխնիկայի ասպարեզում:
2010 թվականից ԱՄՆ-ի դիվանագիտական աղբյուրները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի համաձայն՝ Իրանն իր բալիստիկական հրթիռների մի մասը ստանում է Հյուսիսային Կորեայից:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)