ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար հյուսիկորեական հրթիռը վտանգ չի ներկայացնում
Աշխարհ
ԱՄՆ-ն և Ռուսաստանը վտանգ են տեսել Հյուսիսային Կորեայի կողմից դեկտեմբերի 12-ին արձակած բալիստիկական հրթիռի մեջ:
Հրթիռային հարձակման մասին նախազգուշացման ռուսական համակարգը գրանցել է հրթիռի արձակումը. հաղորդում է Интерфакс-ը: Ըստ այդ տվյալների՝ հրթիռը թռչել է Կորեական թերակղզուց հարավային ուղղությամբ և Ռուսատանի համար վտանգ չի ներկայացում:
ԱՄՆ-ի օդային-տիեզերական պաշտպանության հրամանատարությունը նույնպես գրանցել է հրթիռի արձակումը. հաղորդում է Reuters-ը, ընդգծելով որ, որ ո՛չ հրթիռը, ո՛չ նրա մասերը Հյուսիսային Ամերիկայի համար վտանգ չեն ներկայացնում:
ԱՄՆ-ն, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, այնուամենայնիվ, քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը՝ անվանելով այն «չափազանց սադրիչ գործողություն, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձև»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)