Թբիլիսիում և Բաթումում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել է մինչև 20 մարդ
ՎրաստանԵրեկ երեկոյան Թբիլիսիում և Բաթումում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ մոտ 20 մարդ է բերման ենթարկվել, փոխանցում է NewsGeorgia-ն։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է ինը մարդու ձերբակալությունը Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ՝ ռեստորանի մոտ, որտեղ դատավորները փորձում էին ամանորյա կորպորատիվ երեկույթ կազմակերպել։
Ակցիան տեւել է մի քանի ժամ, իրավիճակը մի քանի անգամ սրվել է, դատավորներին պաշտպանելու համար մոբիլիզացվել են հատուկ ջոկատայիններ ու ջրցան մեքենաներ։ Արդյունքում, դատավորները, որոնց ցուցարարները մեղադրում էին «ռեժիմին ծառայելու» մեջ, ոստիկանների պաշտպանության ներքո հեռացել են ռեստորանից։
Բաթումում վարչական հոդվածներով ձերբակալվել է 8 մարդ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդները և «Բաթումելեբի» հրատարակության օպերատոր Գուրամ Մուրվանիձեն։
«Հանուն փոփոխությունների» կոալիցիայի ներկայացուցիչներ Էլենե Խոշտարիան և Գիորգի Կիրթաձեն ձերբակալվել և ազատ են արձակվել։
Թբիլիսիում և Բաթումիում վերջին երկու օրվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալությունների դեպքերի թիվը մոտենում է 30-ի։