Թբիլիսիի բնակելի շենքում պայթյուն է եղել․ կան զոհեր և վիրավորներ
Վրաստան
Երեկ երեկոյան Թբիլիսիի Օրթաչալա թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Այս մասին գրում է NewsGeorgia-ն։
Պայթյունը տեղի է ունեցել նախկին հյուրանոցում, որտեղ ապրում են Աբխազիայից հարկադիր տեղահանվածները։
Զոհերի թվում կա մեկ երեխա, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Պայթյունը տեղի է ունեցել չորրորդ հարկում, փլուզվել է շենքի պատի մի մասը։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքից։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան