Վրաստանն այսօր նշում է Ազգային դրոշի օրը
Վրաստան
Այսօր Վրաստանը նշում է Ազգային դրոշի օրը։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն։
Ավանդաբար այս օրը երկրի տարբեր քաղաքներում դրոշներով ավտոերթեր են տեղի ունենում, բնակելի շենքերի և պետական հաստատությունների պատուհաններից և պատշգամբներից դրոշներ են կախվում։
Վրաստանի դրոշը սպիտակ ֆոնի վրա հինգ կարմիր խաչերի կոմպոզիցիա է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսին և չորս ավետարանիչներին։ Զինանշանի և օրհներգի հետ մեկտեղ սա Վրաստանի գլխավոր պաշտոնական խորհրդանիշներից մեկն է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)