ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ճանաչումը հակասում է պայմանավորվածություններին. ՌԴ ԱԳՆ
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի կողմից սիրիական ընդդիմադիր կոալիցիայի ճանաչումը որպես սիրիական ժողովրդի օրիանական ներկայացուցիչ հակասում է ժնևյան պայմանավորվածություններին և խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը ձգտում է այդ կոալիցիայի զինված հաղթանակին. այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հաղորդում է РИА Новости-ն:
«Ես որոշակի զարմանքով տեղեկացա, որ ԱՄՆ-ի նախագահը ճանաչել է ազգային կոալիցիան որպես սիրիական ժողովրդի լիգիտիմ ներկայացուցիչ: Դա հակասում է պայմանավորվածություններին, որոնք ձեռք էին բերվել Ժնևում և որոնք ենթադրում են համասիրիական երկխոսության սկիզբն ընդդիմադիրների և այն ներկայացուցիչների միջև, որոնց կնշանակի երկրի կառավարությունը»,-ասել է Լավրովը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)