Ղազախստանի մայրաքաղաքը կվերանվանեն Նուրսուլթան Նազարբաևի անունով
Աշխարհ
Ղազախստանում «Ժելտոկսանի արձագանք» հասարակական կազմակերպության կողմից առաջարկ է հնչել երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով. հայտնում է Korrepsondent-ը:
«Ժելտոկսանի արձագանք» հասարակական կազմակերպության անունից դիմում ենք Ղազախստանի ժողովրդին: Ազգի առջև ունեցած բարձր արժանիքների համար Աստանա մայրաքաղաքը վերանվանել նախագահ Նազարբաևի անունով»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Թոլեղան Ալժանը:
Այդ դիմումն արդեն գրանցվել է հանրապետության խորհրդարանում և ուղարկվել մշակույթի և տեղեկատվության նախարարության քննարկմանը:
Թե ինչպես է անվանվելու մայրաքաղաքը ապագայում, դեռևս պարզ չէ:
«Նուրսուլթան չենք կոչի այն, քանի որ նուրսուլթաններ շատ կան: Հնարավոր է՝ Նազարբաև: Դա ժողովուրդը կորոշի»,-ասել է Ալժանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)