Գյումրու քաղաքապետը հանդիպեց մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Հայաստան
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Շիրակի մարզի շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների և առանձին նախաձեռնությունների ներկայացուցիչների:
Հանդիպման ընթացքում Սամվել Բալասանյանը խոսեց քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների միջև կապերի խորացման և նմանատիպ շփումներն ավելի ինտենսիվ դարձնելու անհրաժեշտության մասին: ՀԿ ների ներկայացուցիչներն իրենց հերթին քաղաքապետին ուղղեցին մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին քաղաքի զարգացման քառամյա ծրագրում լրացումներ կատարելուն, համատեղ ծրագրերի անցկացման հեռանկարներին, միջոցառումների անցկացման համար շենքային պայմաններ տրամադրելուն և այլն: Բարձրացված հարցերին քաղաքապետի կողմից տրվեցին սպառիչ պատասխաններ, միաժամանակ կարևորվեց քաղաքի զարգացման գործում ՀԿ ների ակտիվ ներգրավվման անհրաժեշտությունը, սկսած քաղաքային շաբաթօրյակների անցկացումից, մինչև իսկ խոշոր ծրագրերի համատեղ իրագործումը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի