Նշանակվել է Մալիի նոր վարչապետը
Աշխարհ
Մալիի ժամանակավոր նախագահ Դիականդո Տրաուրեն հայտարարեց նոր վարչապետի անունը, ով կփոխարինի Չեք Մոդիբո Դիարաին:
Դիանգո Սիսոկոն, ով երկար ժամանակ եղել է քաղաքացիական ծառայող, նշանակվել է երեքշաբթի օրը՝ 24 ժամ հետո, երբ Դիարան հայտարարեց իր հրաժարականը:
Նախկին հեղափոխական ղեկավարները դեմ են հանդես եկել ռազմական միջամտությանը երկրի կեսի նվաճմանն իսլամիստների կողմից, իսկ Դիարան միաժամանակ նշել է, որ այդ շարժումը հովանավորվում է ՄԱԿ-ի կողմից:
Բակարի Մարիկոն՝ որպես բանակի խոսնակ, որոնք մարտի 21-ին նվաճեցին իշխանությունը, France 24 ֆրանսիական հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Դիարայի հրաժարականը նոր պետական հեղաշրջում չէ:
Մարիկոն նշել է, որ Դիարան ձերբակալվել է այն բանի համար, որ փորձել է լքել երկիրը, և այժմ գտնվում է տնային կալանքի տակ:
Ժամանակավոր նախագահն ասել է, որ նոր կառավարությունը կկազմավորվի այս շաբաթվա վերջին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)