Ամերիկացին կրակել է Սանտա Կլաուսի վրա և ինքնասպան եղել
ԱՄՆ
ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի սուպերմարկետներից մեկում անծանոթ տղամարդու կողմից արձակած կրակահերթից զոհվել է 3 մարդ, ևս մեկը՝ վիրավորվել: Տղամարդը, ով կրակում էր աննպատակ, իր դեմքը փակել էր դիմակով: Նրա արձակած գնդակներից վիրավորվել է սուպերմարկետում երեխաներին նվերներ բաժանող Սանտա Կլաուսը: Վերջինիս կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Մի քանի կրակոց արձակելուց հետո տղամարդը վերալիցքավորել է ատրճանակը և կրակել սեփական գլխին:
Ոստիկանները հաստատել են հանցագործի մահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)