«Նոյլենդ» հսկայածավալ կառույցը հում նախագիծ է. Ճարտարապետ
Հայաստան
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ Երևանի Դալմայի այգիներին հարակից տարածքում կառուցվելիք «Նոյլենդ» կառույցն ամբողջացված չէ: «Ծրագիրը քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհրդում և որևէ հասարակական կառույցում չի քննարկվել, թեև այն արդեն հայտնվել է քաղաքապետարանի կայքում»,- նշում է ճարտարապետը:
Չնայած վերը նշված նախագիծը մեծ ներդրումների հետ է կապված, Մկրտիչ Մինասյանը չգիտի՝ ովքեր են ներդրողները: «Արվելու է անձնական միջոցներով, քանի որ նման կառույցները պետական բյուջեով չեն արվում: Բացի դրանից՝ որևէ նախագիծ այս կառույցի վերաբերյալ չկա»,-նշեց վերջինս:
Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ այս նախագիծը դեռևս հում է և պետք է հաշվի առնել, որ երեք տարվա ընթացքում նման շինարարություն կատարելու համար անհրաժեշտ են 100 մլն դոլարներ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի