Իվանիշվիլին ընդդիմությանը գործարք է առաջարկել
Վրաստան
«Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին «Ուժեղ Վրաստան» կոալիցիային առաջարկել է գործարք կնքել միջնորդների միջոցով, երբ ընդդիմությունը հայտարարել է խորհրդարանական ընտրությունները կեղծված, սակայն մերժում է ստացել։ Այս մասին TV Pirveli-ի եթերում հայտարարել է միության առաջնորդներից մեկը՝ «Լելո»-ի կուսակցության հիմնադիր Մամուկա Խազարաձեն, փոխանցում է NewsGeorgia-ն։
«Ի՞նչ եք կարծում, Բիձինա Իվանիշվիլին մեզ հետ կապ հաստատելու փորձեր չի՞ արել: Իհարկե, նա ամենուր փորձեց։ Նա երկու փորձ ուներ, բայց անմիջապես պատասխան ստացավ. գործարք չի լինի անձամբ իր և այն մարդկանց հետ, ովքեր երկիրը ներքաշում են ճահիճը»,- ասել է Խազարաձեն։
«Ընտրություններից հետո մարդ ուղարկեց, քանի որ չէր մտածում, որ մենք՝ ընդդիմությունը, և հատկապես նախագահը, այս ընտրություններն ու իշխանությունը ոչ լեգիտիմ կհայտարարենք։ Սա նրա համար առաջին ցնցումն էր»,- հավելել է քաղաքական գործիչը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան