Ուկրաինայի Գերագույն ռադայում պատգամավորներին դիմավորել են FEMEN-ի մերկ աղջիկները
Աշխարհ
Այսօր Ուկրաինայում տեղի է ունեցել Գերագույն ռադայի 7-րդ գումարման նստաշրջանը: Ռադայի շինության պատերի տակ պատգամավորներին դիմավորել են FEMEN ֆեմինիստական շարժման մերկ ակտիվիստները. գրում է «Ուկրաինսկայա պրավդա» թերթը:
Անվտանգության աշխատակիցները 10 րոպե փակել էին շինության մուտքը, և պատգամավորները չէին կարողանում ներս մտնել:
«Նրանք վախենում են, թե մենք կհանվենք ավելին, քան անհրաժեշտ է»,-կատակել է Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Զուրաբովը՝ ակնարկելով շարժման մերկ աղջիկներին:
FEMEN-ի ակտիվիստներն իրենց հերթին մերկանալով իրենց բողոքն էին վանկարկում փողոցում. «Այս գումարման նստաշրջանը, ինչպես և մյուսները, ոչ այլ ինչ է, քան վարժեցրած ձիերի ժողով: Նոր հավաքված ձիերի երամակից սպասել կյանքի պայմանների բարելավման համար որևէ լուրջ միջոցների ձեռնարկում, անիմաստ է և անհույս: Մեր այսօրվա խորհրդարանը բռնապետության գործիք է»:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)