Թբիլիսիում քարերով հարձակվել են ընդդիմադիր «Լելո»-ի անդամների վրա
Վրաստան
Թբիլիսիում անհայտ անձինք քարեր են նետել ընդդիմադիր կուսակցության «Լելո»-ի անդամներ՝ Սաբու Բուաձեի և Ռամազ Մանդարիայի վրա, հայտնում է NewsGeorgia-ն։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր Վաժա-Փշավելա պողոտայում գտնվող կուսակցության գրասենյակի մոտ։ Բուաձեի խոսքով՝ փողոցի ելքի մոտ իրենց սպասում էին երկու տղամարդ, որոնք տեսնելով նրանց՝ սկսել են վիրավորել։
«Երբ նրանք ստացան պատասխանը, ամեն ինչ վերաճեց ֆիզիկական բախման, որում նրանք քարեր էին օգտագործում։ Հարձակվողներից մեկը դանակ ուներ», - ասել է Բուաձեն IPN-ին:
Նա հայտնել է, որ Մանդարիան դեմքի վնասվածքներ է ստացել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)