Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ առնվազն վեց մարդ է բերման ենթարկվել
Վրաստան
Առնվազն վեց մարդ բերման է ենթարկվել Թբիլիսիի Թեվզ թաղամասի ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է TV Pirveli-ն, գրում է NewsGeorgia-ն։
Սարաջիշվիլի մետրոյի կայարանից մի քանի տասնյակ մարդ «Ոչ ոստիկանական ռեժիմին» կարգախոսով երթով շարժվել է դեպի ոստիկանական բաժանմունք։
Հանրահավաքի մասնակիցներից մի քանիսը ցուցադրաբար դիմակներով ծածկել են իրենց դեմքերը։ Վերջին շրջանում Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ դա արգելվել էր։
Ոստիկանությունը չենթարկվողներին հայտնել է տուգանվելու մասին, իսկ վերջիններս ի պատասխան սկսել են վանկարկել՝ «Ոստիկանություն ամենուր, արդարություն՝ ոչ մի տեղ»։
Շուտով ՆԳՆ աշխատակիցները սկսել են բերման ենթարկել ցուցարարներից մեկին, ինչը մյուսները փորձել են կանխել։ Փոխհրաձգության ժամանակ կոտրվել է բաժանմունքի ապակե դուռը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)