Կավելաշվիլին ստորագրել է աննախադեպ թվով դատապարտյալների ներում շնորհելու ակտ
Վրաստան
Միխեիլ Կավելաշվիլին, ով Ամանորից առաջ «Վրացական երազանք» կուսակցության կողմից հաստատվել էր որպես Վրաստանի վեցերորդ նախագահ, այսօր ստորագրել է աննախադեպ թվով դատապարտյալների ներում շնորհելու ակտ։ Այս մասին հայտնում է NewsGeorgia-ն։
Աստվածհայտնության տոնի առթիվ Կավելաշվիլին ներում է շնորհել միանգամից 613 մարդու։
Ներման զանգվածային ակտը բացատրվում է «մարդասիրական վերաբերմունքով» և «պետական շահերով»։
Այս պահին տեղեկություն չկա, թե ինչ հոդվածներով են դատապարտվել ներվածները։
Վրաստանի նախագահները միշտ ստորագրել են ներման ակտեր, որոնք ժամանակին համընկնում են ուղղափառ տոների հետ, սակայն ներվածների թիվը երբեք հարյուրավոր չի եղել:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան