Հռոմի Պապը կատարել է իր առաջին գրառումը Twitter-ում
Հասարակություն
Հռոմի Պապը կատարել է իր առաջին գրառումը Twitter-ում.
«Հարգելի՛ բարեկամներ, ես ուրախ եմ ձեզ հետ կապի մեջ գտնվել Twitter-ի միջոցով: Շնորհակալ եմ ձեզանից ջերմ ընդունելության համար: Օրհնում եմ ձեզ ամբողջ սրտով»,-ասված է պոնտիֆիկոսի կատարած գրառման մեջ:
Առաջին 10 րոպեների ընթացքում Հռոմի պապի հաղորդագրությունը տարածվել է օգտատերերի կողմից մի քանի հազար անգամ: Դատելով լուսանկարներից՝ Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդն ինքն է հրապարակել գրառումը պլանշետի միջոցով:
Ավելի վաղ Պապի ներկայացուցիչները հայտարարել էին, որ պոնտիֆիկոսը դիմելու է բոլորին՝ հրապարակելով իր գրառումները աշխարհի 8 լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը