Իրանցի ակտիվիստները՝ Սախարովի մրցանակակիրներ
ԱՐԽԻՎ
Երկու իրանցի ակտիվիստներ` իրավաբան Նասրին Սոթուդեն և կինոռեժիսոր Ջաֆար Փանահին Եվրոպական խորհրդարանի Սախարովի Ազատ մտքի մրցանակակիրներն են: Նրանք առաջադրվել են նախագահ Շուլցի և քաղաքական խմբի ղեկավարների կողմից ուրբաթ երեկոյան:
«Ազատ մտքի Սախարովի մրցանակն իրանցիներ Նասեր Սոթուդեհին և Ջաֆար Փանահիին համերաշխության և հարգանքի ուղերձ է մի մարդու և կնոջ, որոնք չեն ահաբեկվել և խիզախել են երկրի ճակատագիրն իրենցը համարել: Հուսով եմ, որ նրանք անձամբ կգան Ստրասբուրգ Եվրախորհրդարան՝ անձամբ ստանալու մրցանակը»,-նշել է նախագահ Շուլցը` հայտարարելով մրցանակակիրների անունները: Այս մասին նշում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը:
Նասրին Սոթուդեն ծնվել է 1963 թվականին: Նա ներկայացրել է օպոզիցիոն ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են 2009-ի ընտրություններից հետո հակակառավարական ցույցերի ժամանակ: Նա ձերբակալվել էր 2010-ին հակակառավարական քարոզչություն ցրելու պատճառով:
Ջաֆար Փանահին ծնվել է 1960 թվականին: Կաննի կինոյի փառատոնում նրա «The White Balloon» ֆիլմով արժանացել է Caméra d'Or մրցանակի 1995 թվականին: 2010 թվականին նա դատապարտվել էր վեց տարվա ազտազրկման:
Մյուս նոմինանտները եղել են Ալես Բելյացկին և Փուսի Ռայըթ խումբը:
Սախարովի մրցանակը կոչվում է սովետ ֆիզիկոս և քաղաքական այլախոհ Անդրեյ Սախարովի անունով և առաջադրվում է 1988 թվականից ժողովրդրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)