Սերբիայի ամենահարուստ բիզնեսմեններից մեկը ձերբակալվել է
ԱՐԽԻՎ
Սերբիայի ամենահարուստ բիզնեսմեններից մեկը՝ միլիարդատեր Միրոսլավ Միշկովիչն այսօր ձերբակալվել է. հաղորդում է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ Միշկովիչի հետ միասին ձերբակալվել էր նաև վերջինիս որդին՝ Մարկոն և ևս յոթ մարդ, սակայն, ըստ B92-ի, ձերբակալվել է տաս մարդ: Նրանց կալանքի մասին որոշումը կարող է ընդունվել 48 ժամվա ընթացքում:
Ձերբակալվածները կասկածվում են ավտոճանապարհների շինարարությամբ և վերանորոգմամբ զբաղվող ընկերությունների մասնավորեցման ընթացքում իրականացրած մեքենայությունների մեջ: Ըստ հետաքննության տվյալների՝ արդյունքում նրանք անօրինական ճանապարհով ստացել են մոտ 30 մլն եվրո:
Նշենք, որ 67-ամյա Միշկովիչը սկսել է զբաղվել բիզնեսով 1990-ականներին և կտրուկ մեծացրել իր կարողությունը 2000-ականների սկզբին Սլոբոդան Միլոշևիչի ռեժիմի անկումից հետո: Այժմ բիզնեսմենին է պատկանում Delta Holding ընկերությունը, ինչպես նաև՝ մի շարք բաժնեմասեր տարբեր բիզնես ոլորտներում:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)