Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հերթական անգամ կհանդիպեն Փարիզում
Արտաքին Քաղաքական
Հաջորդ տարվա հունվարի վերջին Փարիզում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա. այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ արտգործնախարարի՝ Դուբլինում Հայաստանի «ապակառուցողական քայլերի պատճառով» 3+2 ձեւաչափով համատեղ հայտարարություն չի ընդունվել:
Հանդիպման ընթացքում կքննարկվի ներկայիս իրավիճակը կապված՝ հայ-ադրբեջանական Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ. փոխանցում է trend.az-ը:
«Փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ են: Այդ պատճառով Հայաստանը ցուցաբերեց ապակառուցողական դիրքորոշում: Ե՛վ Դուբլինում հանդիպման ժամանակ, և տարածաշրջանային այցի ընթացքում համանախագահները բարձրաձայնել են որոշ գաղափարներ: Փարիզում մենք կքննարկենք համանախագահների առաջարկները»,- հավելել է Մամեդյարովը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում