Արաբկիր վարչական շրջանի անհայտ ղեկավարը (տեսանյութ)
Հրապարակումներ
Այսօր Lurer.com-ը հարցումներ իրականացրեց Արաբկիր վարչական շրջանի բնակիչների շրջանում՝ պարզելու, թե ինչքանով են քաղաքացիները ճանաչում իրենց վարչական շրջանի ղեկավարին: Ի զարմանս մեզ՝ հարցված բնակիչներից ոչ ոք չէր ճանաչում իր համայնքի ղեկավարին, իսկ երբ մարդիկ լսում էին Հրայր Անտոնյան անուն-ազգանունը, պարզապես անակնկալի էին գալիս: Մենք հարցրեցինք նաև, թե երբևէ հանդիպումներ ունեցել են Հրայր Անտոնյանի հետ. քաղաքացիներն առանց երկար մտածելու ասում էին՝ ոչ:
Փաստորեն, մինչ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը facebook սոցիալական ցանցում զբաղված է «ստատուսագրությամբ» և կուսակցական նեղ շահերից ելնելով՝ իր դարակազմիկ մտքերն է հասցնում ֆեյսբուքահայությանը, իր ղեկավարած վարչական շրջանում նրան չեն ճանաչում:
Ի դեպ, որպես ևս մեկ նկատառում կարող ենք նշել, որ այդ շրջանի բակերից մեկում նկարահանումների ընթացքում մեր տեսախցիկը ֆիքսեց նաև մի մեծ աղբակույտ, որից նկատվում էր, որ այդ տարածքում երկար ժամանակ մաքրման աշխատանքներ չեն իրականացվել:
Ի դեպ հարցումներն ունենալու են շարունակական բնույթ և իրականացվելու են Երևանի բոլոր վարչական շրջաններում
Ստորև առաջարկում ենք դիտել տեսանյութը.
Լուսանկարը՝ Հրայր Անտոնյանի ֆեյսբուքյան էջից


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան