Աշխարհի «ամենացանկալի կինը» Լոուրենսն է. Քարդաշյանը նույնպես ցուցակում է
Աշխարհ
«AskMen» տղամարդկանց ինտերնետ-պորտալը հրապարակել է ամենացանկալի 99 կանանց ցուցակը: Հարցմանը մասնակցել են ավելի քան 2,4 մլն մարդ՝ աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին գրում է lenta.ru-ն:
Ըստ քվեարկության՝ ձայների մեծամասնությունը բաժին է հասել 22-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսին:
Ի դեպ, 2012 թվականին ամենացանկալի կանանց ցուցակը գլխավորել էր 40-ամյա Սոֆիա Վերգարան, ով այս անգամ գտնվում է 12-րդ հորիզոնականում:
99 ամենացանկալի կանանց հնգյակը հետևյալ տեսքն ունի.
1. Ջենիֆեր Լոուրենս
2. Միլա Կունիս
3. Քեյթ Էփթոն
4. Ռիհաննա
5. Էմմա Սթոուն
Ամենացանկալի կանանց ցանկում հայտնվել են նաև Բեյոնսեն, Քեյթ Միդլթոնը, Քիմ Քարդաշյանը, Քեյթ Մոսը և այլոք:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)