ԱԻՆ–ը նոր մասնաշենք կունենա
Հասարակություն
Այսօր ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված ԱԻ նախարարության նոր մասնաշենքի բացման և ամանորյա նախատոնական միջոցառումների կազմակերպչական հարցերին։
Արդեն ամբողջությամբ պատրաստ է ՀՀ ԱԻՆ նոր, 9-հարկանի մասնաշենքը՝ կառուցված նորագույն, սեյսմակայուն տեխնոլոգիաներով ու համապատախան ընդունված միջազգային չափանիշներին։ Այստեղ տեղակայվելու են նախարարության տարբեր ստորաբաժանումներ և ճգնաժամային կառավարման կենտրոնը, որն ապահովված է խոշոր աղետի դեպքում ինքնավար ու անխափան գործելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Մասնաշենքում ստեղծված են նաև բոլոր անհրաժեշտ հարմարությունները՝ ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվող հաշմանդամություն ունեցող անձանց համար (թեքահարթակներ, սանհանգույց, վերելակներ և այլն)։
Դեկտեմբերի վերջին նախատեսվող բացման հանդիսավոր արարողությանը կհրավիրվեն բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, ԱԻՆ տեղական և միջազգային գործընկերները, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը