Բաթումիում հոգեկան խնդիրներ ունեցող անձը հարձակվել է պարեկների վրա․ կան վիրավորներ
Վրաստան
Բաթումիում հոգեկան շեղված վիճակում գտնվող քաղաքացին երեք ոստիկանի է վիրավորել, հայտնում է ՆԳՆ-ն, փոխանցում է News Georgia-ն։
Տուժած պարեկային տեսուչները տեղափոխվել են հիվանդանոց։
ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 20-ին Կոմախիձեի փողոցից ահազանգ է ստացվել անձի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ։ Երբ պարեկները ժամանել են դեպքի վայր, վերջինս դանակով հարձակվել է ոստիկանների վրա։
1998 թվականին ծնված անձը, ում մոտ նախկինում հոգեկան հիվանդություն էր ախտորոշվել, բերման է ենթարկվել։ Ոստիկանության վրա հարձակման դեպքի առթիվ գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան