Վրաստանում խարդախության արդյունքում խոշոր գումար է յուրացվել
Վրաստան
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է սպորտային խաղադրույքների խարդախության սխեմա, հայտնում է News Georgia-ն։
Գործով մեղադրյալները չորսն են։ Ծառայության հաղորդագրության համաձայն՝ ամբաստանյալները խաղադրույքներ են կատարել սպորտային իրադարձությունների վրա առցանց խաղադրույքների կայքի միջոցով՝ օգտագործելով այլ անձանց գրանցված հաշիվները: Հանդիպումների ավարտից հետո խմբի անդամներից մեկը բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի հետ արհեստականորեն փոխել է խաղերի արդյունքները ընկերության վարչական համակարգում՝ պարտված խաղադրույքները վերածելով շահածի։
Այսպիսով, խումբը խաբեությամբ ձեռք է բերել մոտ 700 հազար լարիի խաղադրույքներ։ Ապա օրինականացրել են ապօրինի ձեռք բերված եկամուտը՝ այն ներառելով տնտեսական շրջանառության մեջ, այդ թվում՝ երկու ավտոմեքենա գնելով։
Քննիչները առգրավել են այս մեքենաները, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարի մի մասը՝ 52 հազար դոլար։
Նախաքննությունը շարունակվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը յուրացնելու և ապօրինի եկամուտներ լվանալու փաստերով։ Այս հանցագործությունները պատժվում են ազատազրկմամբ՝ 6-ից 9 տարի ժամկետով։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան