Վարդգես Գասպարիի ակցիան՝ ընդդեմ ՀԱԿ–ի (տեսանյութ)
Հասարակություն
Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: armversion.am-ի փոխանցմամբ՝ նա պառկել էր կուսակցության կենտրոնական գրասենյակի դռան դիմաց՝ հայտնելով, որ պահանջում է երկխոսություն ՀԱԿ-ի հետ:
Հետաքրքրական է, որ ՀԱԿ-ի ջատագով ակտիվիստ Վարդգես Գասպարին, ՀՀ սահմանադրական դատարանի և մի շարք պետական մարմինների վարչական շենքերի դիմաց՝ գործող իշխանությունների դեմ իրականացրած իր ակցիաներից հետո, այժմ բողոքի ձայն է բարձրացրել ՀԱԿ-ի դեմ:
Պետական մարմինների դեմ ՀԱԿ անունից «հորիզոնական դիրքով» բողոքի ակցիաներ իրականացրած Գասպարին նշել է, որ այժմ բողոքում է ՀԱԿ-ի ներսում իրականացվող գործընթացների դեմ՝ հրաժարվելով մանրամասնել դրանք:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը