Վրաերթի դեպք Վանաձորում. 32-ամյա Դիանային տեղափոխել են հիվանդանոց
Հասարակություն
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Սլավիկ Տերզիկյանը, վարելով «Վազ-2107» մակնիշի 36 ՕՍ 636 համարանիշի ավտոմեքենան, Վանաձոր-Սպիտակ-Ստեփանավան ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Արփի» տաքսի ծառայության հարևանությամբ, վրաերթի է ենթարկել վանաձորցի 32-ամյա Դիանա Մարիկյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Դիանային տեղափոխել Վանաձորի հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը