Համացանցում են հայտնվել Վրաստանի բոլոր բնակիչների տվյալները
Վրաստան
Վրաստանի ողջ բնակչության գաղտնի տեղեկատվությունը գերմանական մատակարարի մեղքով հայտնվել է համացանցում: Այս մասին հայտնում է SecurityLab-ը։
Համացանց է արտահոսել շուրջ 5 միլիոն անձնական գրառում և ավելի քան 7,2 միլիոն հեռախոսահամար, ինչն ավելին է, քան Վրաստանի մոտ 4 միլիոն բնակչությունը: Տվյալների բազան պարունակում է նույնականացման համարներ, լրիվ անուններ, ծննդյան ամսաթիվ, սոցիալական ապահովության համարներ և այլ անձնական տեղեկություններ:
Տվյալների մի մասը կապված է 2020 թվականի արտահոսքի հետ, որն այժմ համալրվել է նոր գրառումներով՝ ներառյալ 1,45 միլիոն տրանսպորտային միջոցների սեփականատերերի մասին տեղեկությունները:
Կիբերանվտանգության փորձագետները նախազգուշացնում են զգալի ռիսկերի մասին: Անձնական տեղեկատվությունը կարող է օգտագործվել քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության կամ խարդախության համար:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան