«168 ժամ». ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն որոշել են դուրս գալ խմբակցությունից և լքե՞լ Հայաստանը
Հայկական Մամուլ
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ, շոկային տրամադրություններ է ստեղծել ԲՀԿ-ում:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ որոշ ԲՀԿ-ականներ, այդ թվում՝ Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն, այնքան են անակնկալի եկել Գագիկ Ծառուկյանի այդ որոշումից, որ որոշել են դուրս գալ խմբակցությունից և լքել Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն լքողներից մեկն էլ կլինի հենց Վ. Օսկանյանը, սակայն նա, ինչպես նաև մյուսները, դա կանեն ոչ այս օրերին:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին