«Ժողովուրդ». Ծեծկռտուք Մասիսի քննչականի պետի և Արարատի մարզի դատախազության դատախազի միջև
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ոստիկանության քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանի և Արարատի մարզի դատախազության դատախազ Սևակ Արսենյանի միջև վերջինիս աշխատասենյակում մոտ մեկ շաբաթ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս օրերին Սիմոնյանը մուգ ապակե ակնոց է կրում՝ կապտուկները թաքցնելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը թերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո, միջադեպը տեղի է ունեցել դատախազի աշխատասենյակում: Սրվածություն է եղել»: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Կատարվում է նախաքննություն:
Տեղեկացնենք, որ քննչականի ծեծված պետը ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի դստեր ամուսինն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին