Թրեյնինգ «Ով ի՞նչ է անում և ո՞ւմ համար» թեմայով
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 12-ին AEGEE-Europe-ի կոնտակտը Ստեփանակերտում կազմակերպել է թրեյնինգ` «Քաղաքացիական հասարակաություն. Ով ի՞նչ է անում և ո՞ւմ համար» անվան տակ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի գրասենյակում: Միջոցառումը նվիրված էր մարդու իրավունքների միջազգային օրվան: Վարժությունը ներառում էր քննարկում և բանակցություններ ժողովրդավարական հասարակության մեջ քաղաքացիների, կառավարության, ՀԿ-ների և ԶԼՄ-ների իրավունքների և պարտականությունների շուրջ: Միջոցառման գլխավոր նպատակներն էին.
1)զարգացնել հասարակության տարբեր մասերի իրավունքների ու պարտականությունների միջև կապի մասին հասկացողությունը
2)զարգացնել ժողովրդավարական հասարակության տարբեր մասերի միջև բարդ հառաբերությունների զգացմունքը
3)առաջ տանել համագործակցության և քաղաքացիական պատասխանատվության գաղափարը:
Թրենինգը վարում էր AEGEE-Europe-ի ստեփանակերտյան կոնտակտի նախագահ, Եվրոպայի Խորհրդի «Խաղաղության երիտասարդ դեսպաններ» ցանցի անդամ Տիգրան Գրիգորյանը:
AEGEE-Europe-ի ստեփանակերտյան կոնտակտը ցանկանում է հատուկ շնորհակալություն հայտնել «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂ կոմիտեի համակարգող դոկտոր Կարեն Օհանջանյանին ցուցաբերած աջակցության համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)