«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը Տեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբ Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. Պուտին Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց 

«ՀԺ». Կոալիցիան չեն բացառում

Հայկական Մամուլ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի «հաջորդ դասը», որին այդքան սպասում էին քաղաքական ուժերը, ավարտվեց երկու նախադասությամբ՝ գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի առաջադրելու սեփական թեկնածու, գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

Այս հայտարարությամբ երեկ վերջակետ դրվեց ներքաղաքական ինտրիգին: ՀՀԿ-ն թեթևացած շունչ քաշեց, ԲՀԿ բիզնես շրջանակի ներկայացուցիչները՝ նույնպես, Հայ ազգային կոնգրեսի այն հատվածը, որ մեծ հույսեր էր կապում ԲՀԿ-ի հետ՝ խորը հիասթափություն ապրեց, ԲՀԿ-ամերձ ԶԼՄ-ները, որ զօրուգիշեր գոռում էին՝ «կոնսենսուս՝ մինուս Սերժ Սարգսյան», փորձում էին արդարացնել ԲՀԿ առաջնորդի կայացրած որոշումը, իսկ իշխող մեծամասնության ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որ շաբաթ օրը կայացած Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից հետո դադարեցրել էին գրոհը ԲՀԿ-ի վրա, երեկվանից խիստ պատկառանքով ու հարգանքով լցվեցին ԲՀԿ-ի հանդեպ: Հասկանալի է, որ թեև Ծառուկյանը պաշտոնապես հայտարարում է, թե իր կուսակցությունը որևէ թեկնածուի չի սատարելու, բայց ԲՀԿ-ն ոչ միայն չի խանգարելու Սերժ Սարգսյանին, այլև ոչ պաշտոնապես սատարելու է նրան: Անհասկանալի է միայն, թե դրան ինչ բացատրություն են տալու «կոնսենսուս՝ մինուս Սերժ Սարգսյան» գոռացող գրչակները: Իսկ «գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին» ձևակերպումը տրված է միայն այն ակնկալիքով, որ ԲՀԿ-ն և Ծառուկյանը լիակատար ՕԵԿ-ի կամ ԱԽՔ-ի չվերածվեն: ԲՀԿ-ի կայացրած երեկվա որոշումն առնվազն անտրամաբանական է այս կուսակցության, մասնավորապես, վերջին շրջանի գործողությունների Ֆոնին: Այդ գործողությունները խոսում էին այն մասին, որ Ծառուկյանը միանշանակ առաջադրվելու է նախագահի թեկնածու, և հասել էին այն սահմանին, որ ետքայլի տեղ չկար, և հակառակը որևէ բացատրություն չէր ունենալու: Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ, Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին «ՀԺ»-ն հարցրեց, թե ինչու նման որոշում կայացվեց, երբ իրենց վերջին գործողությունները բացառապես տանում էին նրան, որ Ծառուկյանն առաջադրվելու է, նա պատասխանեց. «Ուզում եմ շեշտել՝ ԲՀԿ-ն, ԲՀԿ-ից որևէ մեկը, առաջնորդը՝ առավել ևս, երբեք չի ասել նախագահական ընտրությունների վերաբերյալ: Միշտ ասվել է մեկ բան՝ կգա պահը, նախագահական ընտրությունների հետ կապված՝ երբ ու ինչպիսի որոշում մենք կունենանք, կհայտնենք: Պահը եկավ, մենք հայտնեցինք մեր որոշման մասին, և զարմանում եմ այն զարմանքի վրա, որ առաջացել է մեր դիրքորոշման հետ կապված, ընդ որում, այն փորձերի, «շահագրգիռ» լրատվամիջոցների կամ ինչ-որ մարդկանց կողմից, որոնք փորձում են ներկայացնել որպես դիրքորոշման փոփոխություն այս ամենը»: ԲՀԿ խոսնակը նեղսրտեց թերթի այն հարցից, թե ԲՀԿ շարքերը ոչ պաշտոնապես սատարելո՞ւ են Սերժ Սարգսյանին: «Ես զարմանում եմ ձեր հարցից: Հարցը չեմ հասկանում, ի՞նչ եք ուզում այդ հարցով ճշգրտել, որովհետև ես ձեզ ներկայացրել եմ քաղխորհրդի և խմբակցության համատեղ որոշումները»: Ուրիխանյանն, ի դեպ, ըստ էության չբացառեց, որ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա ձևավորվի:

Դա երեկ «ՀԺ» հետ զրույցում չբացառեց նաև Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

- Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն հենց այս հայտարարությա՞նն էր սպասում, թե ավելիին, որ Ծառուկյանը նաև կհայտարարի Սերժ Սարգսյանին սատարելու մասին:

- Մենք սպասում էինք և այսօր էլ սպասում ենք, որ ոչ միայն ԲՀԿ-ի, այլ բոլոր քաղաքական ուժերի նպատակը լինի մեկը, որ ընտրական պրոցեսներն անցնեն ազատ, արդար, թափանցիկ, և անկախ ամեն ինչից, մեր գործողությունների հիմնաքարը լինի այն, որ այս ընտրություններից հետո երկիրը գնա առաջ:

- Այսօրվա հայտարարությունը չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ն իրականում Սերժ Սարգսյանին է սատարելու, պարզապես ՕԵԿ չդառնալու համար է այդպես ձևակերպել հայտարարությունը:

- Կարծում եմ, որ տարբեր քաղաքական ուժերում կարող են լինել այնպիսի մարդիկ, ովքեր իսկապես կիսում են Սերժ Սարգսյանի տեսակետը, և այս պարագայում, երբ ԲՀԿ-ն որևէ մեկի չի սատարում, նաև այդ մարդկանց համար դրսևորվելու ազատ դաշտ է, և կարող են պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

- Նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ի հետ կոալիցիա կձևավորվի՞:

- Նման հարց չի քննարկվել, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, ես չեմ կարող ասել:

- Վարչապետն ու Աժ նախագահն ասել են, որ ձեր օրակարգում կա սահմանադրական փոփոխությունների հարցը, որով նախատեսվում է նոր փոխվարչապետի պաշտոնի ստեղծում՝ ընդլայնված լիազորություններով:

- Այո, մենք նշել ենք, որ կա նման գաղափար, բայց այդ ամենին կանդրադառնանք նախագահական ընտրություններից հետո: Այսօր ամեն ինչ կախված է հենց նախագահական ընտրություններից:

- Հնարավո՞ր է՝ նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը ԲՀԿ-ին տրվի:

- Մենք նմանատիպ հարց չենք քննարկել, և գործընթացներից ու երևույթներից առաջ կանխատեսումներ չանենք, սպասենք նախագահական ընտրություններին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ Մաթևոսյան
Ամենադիտված