Միասեռ ամուսնությունների մասին օրինագիծը հավանություն ստացավ Ուրուգվայում
Աշխարհ
Միասեռ ամուսնությունները թույլատրող օրինագիծը չորեքշաբթի օրը հավանության է արժանացել Ուրուգվայի խորհրդարանի Ստորին պալատի կողմից. հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով լատինամերիկյան ԶԼՄ-ները:
Ինչպես նկատում են օրինագիծը մշակողները, իրենց նպատակն է հավասարեցնել ամուսնության ինստիտուտի բոլոր ձևերը՝ անկախ զույգերի սեռից:
Մնում է այժմ, որ օրինագիծը հաստատվի նաև Վերին պալատի կողմից, որից հետո կուղարկվի նախագահի հաստատմանը:
Ուրուգվայում վերջին 6 տարիների ընթացքում ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց արդեն թույլատրվել է ծառայել բանակում, ապրել քաղաքացիական կապերով, որդեգրել երեխաներ, ինչպես նաև փոխել սեռը:
Լատինական Ամերիկայի երկրներից միասեռ ամուսնություններն ավելի վաղ թույլատրվել են Արգենտինայում 2010թ.:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան