Աղջիկը կրծքի իմպլանտների մեջ 1 կգ կոկաին է տեղափոխել
Աշխարհ
Բարսելոնայի օդանավակայանի ոստիկանությունը հայտնաբերել է կրծքի վիրահատության դեռևս չլավացած վերքերով 20-ամյա մի աղջկա, ով կրծքում տեղադրված իմպլանտներով թմրանյութ էր տեղափոխում Իսպանիա: Նրան այդ քայլին դրդել էին թմրավաճառները. հայտնում է LIfe News-ը:
Իսպանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնում են, որ վերջինս Պանամայի 20-ամյա բնակիչ է, ով դեկտեմբերի սկզբին ժամանել էր Բարսելոնա Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայից:
Մաքսային ծառայությունները տեղեկացրել էին ոստիկանությանը աղջկա կասկածելի վարքի մասին. լատինամերիկուհին ի վիճակի չէր եղել պատասխանել Իսպանիա ժամանելու պատճառների մասին իրեն ուղղված հարցերին:
Նրա ուղեբեռում կասկածելի ոչինչ չէր հայտնաբերվել, սակայն անձնական զննումը շոկի մեջ էր գցել իշխանության ներկայացուցիչներին:
Աղջկա կրծքավանդակը փաթաթված էր արնաշաղախ վիրակապով, իսկ մարմնի վրա դեռևս ակնհայտ կերպով երևում էին պլաստիկ վիրահատության հետքերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)