Գվատեմալան ԱՄՆ-ին արտահանձնեց McAfee հակավիրուսի հեղինակ Մաքաֆիին
Աշխարհ
Գվատեմալան ԱՄՆ-ին է արտահանձնել McAfee համակարգչային հակավիրուսը ստեղծած Ջոն Մաքաֆիին: American Airlines ընկերության ինքնաթիռով այսօր առավոտյան նա վայրէջք է կատարել Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքի միջազգային օդանավակայանում. հայտնում է Associated Press-ը:
Ավելի վաղ Գվատեմալայի միգրացիոն ծառայությունը, ուր Մաքաֆին դիմել էր՝ փախչելով Բելիզի իշխանություններից, որոշում էր կայացրել արտահանձնել նրան այն երկիր, որտեղից նա սերում է՝ ԱՄՆ:
Նախքան այդ որոշումը կայացնելը Գվատեմալայի կառավարությունը հրաժարվում էր նրան քաղաքական ապաստան տրամադրելուց և որոշել էր հանձնել Բելիզի իշխանություններին:
Բելիզի ՆԳՆ հայտարարության համաձայն՝ Մաքաֆին նոյեմբերի կեսին կոնֆլիկտի պատճառով կրակել էր ամերիկացի շինարար Գրեգորի Վիանտ Ֆոլլին: Իսկ ամերիկյան որոշ հեռուստաընկերություններ կարծում են, որ Մաքաֆին մասնակցություն է ցուցաբերել Կենտրոնական Ամերիկայում թմրանյութերի վաճառքի մեջ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)