Վրաստանում անչափահասի մայր է դատապարտվել ցմահ ազատազրկման
Վրաստան
Թբիլիսիի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մի կնոջ, ով տարիներ շարունակ կոծկել է, որ իր կույր դստրը սեռական բռնության է ենթարկվել խորթ հոր կողմից ։ Այս մասին գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, հայտնում է NewsGeorgia-ն։
Գործի հետաքննությունը սկսվել է 2022 թվականի վերջին, երբ 11-ամյա աղջիկը ծեծի ենթարկվելուց հետո փախել է տնից և ոստիկաններին հայտնել, թե ինչ է կատարվում։ Երեխաներին խլել են ընտանիքից, իսկ մորն արգելել են շփվել նրանց հետ։
Շուտով 35-ամյա խորթ հայրը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ ճանաչվելով մասամբ մեղսունակ։ Մայրը ձերբակալվել է 2024 թվականի հունվարին՝ իր դստեր և կրտսեր եղբոր ցուցմունքներից հետո:
«Թեև երեխան կույր էր, նա, ըստ երևույթին, գիտեր, թե երբ է մայրը տանը և օգնություն խնդրեց նրանից: Նա բղավում էր. Մայրիկ, ես գիտեմ, որ դու այստեղ ես, օգնիր ինձ», - ասում է Թամար Գաբոձեն «Համագործակցություն հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունից, որը ներկայացնում էր երեխաների շահերը:
Կրտսեր եղբայրը նույնպես մորը պատմել է բռնության մասին, սակայն վերջինս պատասխանել է. «Նա պետք է իմանա, թե դա ինչ է, և որքան շուտ, այնքան լավ»։
