Լենոնի տված ստորագրությունն իր մարդասպանին հանվել է աճուրդի
ԱՐԽԻՎ
Ջոն Լենոնի ստորագրությունը, որը երաժիշտը մինչ իր սպանությունը տվել էր Մարկ Չեպմենին, աճուրդի են հանել: Այս մասին հայտնում են Gigwise կայքում:
Չեպմենը ստորագրություն է վերցրել «Double Fantasy» ալբոմի վրա 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու-Յորքում: Նա Լենոնին հանդիպեց, երբ երաժիշտը լքել է տունը, որպեսզի գնա ստուդիա:
Երբ երաժիշտը մի քանի ժամից վերադարձել է տուն, Չեպմենը, ով սպասում էր նրան տան մոտ, չորս անգամ կրակել է նրա մեջքին: Չեպմենը չի հեռացել դեպքի վայրից և սպասել է ոստիկանության հայտնվելուն: Ստորագրությամբ ալբոմը հանցագործը նետել էր ծաղիկների մեջ, որն ավելի ուշ գտել էր դռնապանը:
Ալբոմը ոստիկանությանը փոխանցվել է որպես հանցանշան, սակայն հետո վերադարձվել է այն գտած մարդուն: Ապա այն երկու անգամ փոխել է իր սեփականատերերին:
Այս անգամ ստորագրությամբ ձայներիզը կվաճառվի աճուրդում: Վերջինս ներառում է նաև ոստիկանական զեկույցները, իրավաբանական նամակներ և մարդասպանի մատնահետքերի կրկնօրինակը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)