Հունաստանն արտաքսել է Սիրիայի դեսպանին
Աշխարհ
Հունաստանի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Աթենքը վտարել է իր երկրից Սիրիայի դեսպանին. հայտնում է Риа Новости-ն:
«Հունաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղար Վասիլիս Կասկարելիսն իր մոտ է կանչել Աթենքում Սիրիայի դեսպանին և պահանջել, որ նա և իր դիվանագիտական երկու աշխատակիցները հեռանան Հունաստանից: Մենք ցանկանում ենք և հույս ենք հայտնում, որ ի վերջո Սիրիայում հակամարտող երկու կողմերի միջև կհաղթանակի բանականությունը, և մեզ համար բարեկամ երկիրը կվերադառնա խաղաղ պայմանների»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Աթենքում Սիրիայի դեսպանատունը և Դամասկոսում Հունաստանի՝ դեռևս հուլիսից փակված դեսպանատները կվերսկսեն իրենց աշխատանքները հնարավորինս շուտ:
Նախօրեին Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը մասնակցել էր Մարոկկոյում «Սիրիայի բարեկամների» խմբի ժողովին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)